ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԴԱՆԴԱՂՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայի Կենտրոնական բանկը վերանայել է 2012 թվականի երկրորդ եռամսյակում երկրի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Նոր կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Ֆրանսիայի տնտեսությունը, նախորդ եռամսյակի տվյալների հետ համեմատած, կկրճատվի 0,1%-ով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, 2011 թվականի չորրորդ եռամսյակի տվյալների հետ համեմատած, ցուցանիշը չէր փոփոխվել, իսկ տարեկան կտրվածքով տնտեսական աճը կազմել էր 0,3%:
2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործազրկության մակարդակը Ֆրանսիայում կազմել է 10%: