ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 08/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.49 դրամով և կազմել է 412.75 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.12 դրամով և կազմել 515.03 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 12.58 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.48 դրամով և կազմել 637.41 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 410.60 դրամով և կազմել 21,311.97 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 1.53 դրամով և կազմել 388.55 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 83.19 դրամով և կազմել 19,454.14 դրամ մեկ գրամի դիմաց: