Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ՄՈՏԵՆՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ «ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱ»-Ն
15/06/2012 17:18
Կիսվել

ՄՈՏԵՆՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ «ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱ»-Ն

Ի՞նչ կարող է պատահել, եթե Հունաստանը դուրս գա եվրոպական արժույթի միասնական գոտուց, իսկ Եվրոպան շարունակի իր ուղին դեպի ֆինանսական խորը անդունդը: Այս հարցին յուրահատուկ ու դրամատիկ մոտեցում է ցուցաբերել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դենի Ռոդրիկը, ով ամփոփ ներկայացրել է իր կանխատեսումներն աշխարհի «ֆինանսական վերջի» մասին:  

Ըստ ամերիկացի տնտեսագետի՝ այս կիրակի՝ հունիսի 17-ին, Հունաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձախ ծայրահեղականների հաղթանակի դեպքում եվրոպական գերտերություն Գերմանիան կհրաժարվի Հունաստանին տրամադրել ֆինանսական օգնություն: Արդյունքում, հունական պետական պարտատոմսերի պահառուները շատ կարճ ժամանակում «կսպառեն» հունական բանկերի իրացվելիությունը, և Հունաստանը պարտադրված դուրս կգա եվրոյի գոտուց՝ անցում կատարելով իր ազգային արժույթին:

Եվրոյի գոտուց Հունաստանի հեռանալուց հետո, ըստ Դենի Ռոդրիկի, աշխարհի ողջ ուշադրությունն իր վրա կկենտրոնացնի Իսպանիան: Այս երկրի կառավարությունը կհայտարարի բյուջետային կրճատումների ու նոր բարեփոխումների մասին, որոնք, դժբախտաբար, արդյունք չեն տա. 30%-ի հասնող գործազրկության մակարդակը երկրում կբարձրացնի բողոքի մեծ ակցիա, և ստեղծված պայմանններում Իսպանիայի կառավարությունը հրաժարական կտա: Խառը իրադրությունը, վերջին հաշվով, կհանգեցնի նրան, որ Իսպանիան ևս դուրս կգա եվրոյի գոտուց:

Ըստ տնտեսագետի կանխատեսումների՝ Եվրոպայից հետո ճգնաժամն ու «անորոշության քամին» կտարածվեն նաև ԱՄՆ-ում և Ասիայում, մասնավորապես՝ Չինաստանում: Այս երկրում կխորանա գործազրկությունը, և օրեցօր կավելանա աշխատանք կորցնողների թիվը. եվրոպական և ամերիկյան գործընկերներից ստացվող պատվերների կրճատմամբ պայմանավորված՝ չինական գործարանները կկրճատեն արտադրության ծավալները: Ստեղծված իրավիճակում Չինաստանի կառավարությունը տեղի արտադրողներին խթանելու նպատակով կթուլացնի յուանի դիրքերը, ինչը կբարձրացնի համաշխարհային շուկայում չինական արտադրանքի նկատմամբ պահանջարկը: Սա միանշական դուր չի գա ԱՄՆ-ին, և երկրի կառավարությունը որոշում կընդունի դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և առանց արգելքի՝ կբարձրացնի մաքսատուրքերը:

Արդյունքում, աստիճանաբար կձևավորվի ու կզարգանա երկրորդ Մեծ դեպրեսիան, որն, ըստ Դենի Ռոդրիկի, աչքի կընկի ազգային արժույթների շարունակական արժեզրկմամբ ու «պաշտպանիչ» մաքսատուրքների անընդմեջ բարձրացմամբ:

Հուսադրող է միայն այն, որ, ինչպես նշում է տնտեսագետը, համեմատական կայունություն կարող են ցուցաբերել այն երկրները, որոնք ունեն պետական պարտքի ցածր մակարդակ և չունեն մեծ կախվածություն արտաքին աշխարհից:

Կարծում ե՞ք անհավանական սցենար է: Տնտեսագետն ինքը գտնում է, որ այնքան էլ ոչ:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31