
ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ հունիսի 18-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39183130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 2 մլրդ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 900 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ:Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 404 127 827 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0038 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն: