
2011Թ.-ԻՆ ԵՎՐՈՊԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է 84 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ
2011 թվականին Եվրամիությունում փախստականներին առավել շատ ապաստարան տրամադրվել է Մեծ Բրիտանիայում, իսկ ամենաքիչը՝ Էստոնիայում: Այս մասին նշվում է Eurostat-ի պաշտոնական հաշվետվության մեջ:
Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ մեկ տարում Մեծ Բրիտանիան ընդունել է 14 360 փախստական, Գերմանիանիայում ցուցանիշը հասել է 13 045-ի, իսկ Ֆրանսիայում՝ 10 740-ի:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին քննվել է ԵՄ տարածքում ապաստարան տրամադրելու 365 հազար 615 դիմում, որոնցից դրական պատասխան է ստացվել 84 հազար 110 մարդ: Վերջիններս հիմնականում Աֆղանստանից, Իրաքից և Սոմալիից են: