
ԱՄՀ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնել՝ կապված համաշխարհային տնտեսության կայունությանը սպառնացող նոր ռիսկերի վերաբերյալ:
Ըստ ԱՄՀ-ին՝ Եվրագոտու ճգնաժամի խորացումը, ինչպես նաև գործազրկության աճն ամբողջ աշխարհում խիստ բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության կայունության վրա, որի արդյունքում դանդաղում է վերջինիս աճի տեմպերը:
ԱՄՀ կանխատեսման համաձայն՝ 2012 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,5%, իսկ 2014 թվականի արդյունքներով ցուցանիշը կկազմի 4%: