Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Yandex Go-ն կօգնի խուսափել ուղևորությունների համար պիկ ժամից
23/08/2023 16:30
Կիսվել

Yandex Go-ն կօգնի խուսափել ուղևորությունների համար պիկ ժամից

Ուղևորությունների պլանավորումն ավելի հարմար և արդյունավետ կդառնա. Yandex Go-ն այսօրվանից Հայաստանում գործարկել է արժեքի ինդեքս: Այն ոչ միայն ցույց կտա տվյալ պահին պահանջարկի մակարդակը, այլև գների օրինաչափ տատանումն օրվա ընթացքում։

Հավելվածում հայտնվել է հատուկ գրաֆիկ, որն օգնում է որոշում կայացնել՝ արժե՞ հենց հիմա մեքենա պատվիրել, թե՞ ընդհակառակը՝ մի քիչ սպասել ՝ պիկ ժամից խուսափելու և գումար խնայելու համար:

Այսպիսի գրաֆիկ կազմելու համար ալգորիթմը միանգամից մի քանի կարևոր ցուցիչների տվյալներ է համեմատում։ Այն վերլուծում է մերձակայքում գտնվող ազատ մեքենաների քանակը և այդ երթուղով ուղևորության արժեքն անցած չորս շաբաթվա ընթացքում։  Ժամանակահատվածը պատահական չէ ընտրված․ այս օրերի ընթացքում գնահատման համար բավարար տվյալներ են հավաքագրվում։ Միևնույն ժամանակ, որպես կանոն, եղանակային և ճանապարհային պայմաններն են լինում միանման։ Եթե ուղևորության արժեքը սովորականից բարձր է կամ ցածր, հավելվածը դա ևս կնշի՝ ցույց տալով, թե կոնկրետ որ գործոններն են ազդել դրա վրա:

Yandex Go-ում կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս խնայել նույնիսկ բարձր պահանջարկի դեպքում: Օրինակ՝ ալգորիթմը կարող է առաջարկել ուղևորության ավարտից հետո մի քանի րոպե քայլել դեպի վերջնական հասցե:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25