Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԽՐԱԽՈՒՍԵԼ Է ԷՍՍԵ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
28/06/2012 17:01
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԽՐԱԽՈՒՍԵԼ Է ԷՍՍԵ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

ՎիվաՍելՄՏՍի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարված էսսե մրցույթի երեք հաղթողներն արժանացել են պլանշետային HTC համակարգչի, Blackberry 9700 և Galaxy Nexus S սմարտֆոնների: Խրախուսական պարգևներ են ստացել նաև տարբեր բուհեր ներկայացնող ևս 8 ուսանող: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է մայիսին հայտարարած մրցույթի արդյունքները: Էսսեների միջոցով տեղեկատվական դարաշրջանի դերը գնահատելու համար նախապես առաջարկվել են հատուկ մշակված թեմաներ:

Ո՞րն է համացանցի դերը հասարակության կյանքում: Ինչպիսի՞ն կարող է լինել բջջային ինտերնետի ազդեցությունը կրթության ոլորտում և առօրյա կյանքում: Ո՞րն է դրա զարգացման հաջորդ փուլը: Կարո՞ղ է, արդյոք, սոցիալական մեդիան փոխել կյանքը: Ներկայացված թեմաների շրջանակներում մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվել բոլոր նրանց, ովքեր հավատարիմ եմ մնացել նախապես հայտարարված կանոններին:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի էլեկտրոնային կայքին հղված բոլոր աշխատանքները գնահատվել են անանուն ստուգման սկզբունքով: Առանձնահատուկ կարևորվել է հետազոտությունների ընթացքում առցանց տեղեկատվական աղբյուրների կիրառումը:

«Հաջողության հասնելու առաջին քայլն սկսվում է ձգտման պատրաստակամությունից: Կարևոր է նաև տեղեկացված լինելու պայմանը: Համացանցը և թվային ապագա ենթադրող տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը: Դրանցից արդյունավետ օգտվելու ընտրությունը Ձերն է: Փորձեք կիրառել համակարգված մոտեցում և գնահատել սովորելու համար առկա միջավայրը: Նորարար տեխնոլոգիաները տալիս են ժամանակի անհարկի կորուստը կրճատելու և առավելագույն արդյունավետությամբ մասնագիտանալու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էսսե մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած ուսանողներից մեկը`Էլեոնորա Մկրտչյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող է: Հաջորդ երկուսը` Արման Սերեդան և Եկատերինա Մարտիրոսյանը, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ուսանողներ են: Նրանց համապատասխանաբար տրվել է պլանշետային HTC համակարգիչ, Blackberry 9700 և Galaxy Nexus S սմարտֆոններ:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84