
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԻ
Երեկ՝ հունիսի 28-ին, Բրյուսելում մեկնարկած համաժողովի շրջանակներում եվրոյի գոտու անդամ երկրների ներկայացուցիչները երկարատև բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել տարածաշրջանի խնդրահարույց բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու մեխանիզմերի ընտրության հարցի շուրջ: Որոշվել է, որ եվրոպական բանկերի փրկության նպատակով ֆինանսական միջոցներ կհատկացվեն համաեվրոպական կայունացման հիմնադրամից: Որոշման կարևոր դրույթն այն է, որ եվրոպական որևէ երկրի բանկին տրամադրվող ֆինանսական օգնության միջոցները հետագայում «չեն ավելացվի» տվյալ երկրի պետական պարտքին: Բացի այդ, այսուհետ եվրոյի գոտու բանկերի գործունեությունը կվերահսկվի մեկ մասնագիտացված վերահսկող մարմի կողմից:
Նշենք նաև, որ եվրոպական երկրների առաջնորդները բանակցությունների շրջանակներում հաստատել են նաև 120 մլրդ եվրո ընդհանուր ծավալով հակաճգնաժամային փաթեթ, որի միջոցները կուղղվեն եվրոյի գոտու անդամ երկրների տնտեսական աճի խթանմանը: