ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 390 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր` հուլիսի 2-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52017132 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 890 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 890 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 390 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 356 347 397 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3400 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 2 դիլեր: