Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏ` BEELINE ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
04/07/2012 14:36
Կիսվել

ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏ` BEELINE ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «Light» (Լայթ) և «Pro» (Պրո) անսահմանափակ ինտերնետ ծառայությունների գործարկման մասին: Ակտիվացնելով նշված ծառայություններից որևէ մեկը՜ հաճախորդները ստանում են շարժական ինտերնետի անսահմանափակ ծավալ ֆիքսված օրական բաժանորդավճարի դիմաց:

Ինչպես տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ «Light» ծառայությունն ակտիվացնելիս օրացուցային օրվա ընթացքում սպառված առաջին 30 ՄԲ-ի համար չի գործում արագության սահմանափակում: «Pro» ծառայությունով նախատեսվում է օրական 60 ՄԲ առանց արագության սահմանափակման: Նախատեսված ծավալները սպառելուց հետո, մինչև օրվա վերջ, հաճախորդներին տրամադրվում է անսահմանափակ ինտերնետ` արագության սահմանափակումով մինչև 128 կբ/վրկ:

«Մեր նոր առաջակը եզակի է նրանով, որ հաճախորդները, պահպանելով իրենց հեռախոսահամարը և սակագնային պլանը, ստանում են անսահմանափակ ինտերնետ աննախադեպ ցածր գներով: Բացի այդ, բաժանորդը կարող է ինքնուրույն ակտիվացնել և ապաակտիվացնել «Light» կամ «Pro» ծառայությունը և վճարել միայն այն օրերի համար, երբ իր շարժական սարքից օգտվում է անսահմանափակ ինտերնետից: Այսպիսով, հաճախորդը ստանում է ընտրության ազատություն և իր ծախսերը կառավարելու հնարավորություն` համադրելով իր սակագնային պլանի ձայնային ծառայությունների շահավետ սակագներն անսահմանափակ շարժական ինտերնետի ցածր գների հետ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Անսահմանափակ ինտերնետի «Light» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067430 հատուկ հեռախոսահամարին, հավաքելով *110*30# USSD-հրահանգը կամ ուղարկելով 30 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: «Pro» ծառայությունն ակտիվացվում է զանգով 067460 հեռախոսահամարին, *110*60# USSD-հրահանգով կամ 60 տեքստով SMS-հաղորդագրությունով 0674 համարին: «Light» ծառայության ակտիվացման վճարը կազմում է 90 դրամ, իսկ «Pro»-ն` 150 դրամ: Ծառայությունների օրական բաժանորդավճարը` համապատասխանաբար 90 և 150 դրամ է: 

Անսահմանափակ ինտերնետի «Light» և «Pro» ծառայությունները հասանելի են «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդների:

Սակագնային փաթեթի, ծառայության արժեքի և պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37