ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀԱՍՈՒՅԹԻ 4.7% ԱՃ
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված հասույթի համախառն ծավալը կազմել է 63.8 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4.7%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն մայիսին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 13.8 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով ապահովելով 15.3%, իսկ ամսական կտրվածքով՝ 9.8% աճ: Հասույթի զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների ոլորտում:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված համախառն հասույթը պահպանվել էր նախորդ տարվա նույն մակարդակում` կազմելով 158.6 մլրդ ՀՀ դրամ: