ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26071132 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 800 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 800 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 434 142 895 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0833 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3845 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 դիլեր: