Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
10/07/2012 11:32
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ փոխվարչապետը ողջունելով հյուրերին` վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր:

Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ եւ դինամիկ զարգացող հարաբերություններ՝ փոխվարչապետը նկատել է, որ տարեցտարի աճում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը, եւ այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա:

«Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր` սկսած Արաքս գետի վրա ՀԷԿից մինչեւ ԻրանՀայաստան երկաթգծի կառուցում: Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաեւ տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաեւ տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեն», – նշել է փոխվարչապետը:

Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը` Ա. Գեւորգյանը դրական է համարել ձեւավորված փոխգործակցությունը` միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձեւաչափով կապերի խորացման մեծ ներուժ: «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել» ,-նշել է Ա. Գեւորգյանը:

ԻԻՀ ներքին գործերի նախարարը եւս ընդգծել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները` նշելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ: Նա տեղեկացրել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում են նաեւ Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականների նահանգապետերը, ովքեր այցի ընթացքում գործընկեր մարզպետների հետ կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բացի այդ, Հայաստանի մարզերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել Իրանի մի քանի այլ նահանգներ:

Երկուստեք կարեւորվել են անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար: Դրան կնպաստի նաեւ մաքսային ոլորտում համագործակցությունը:

Անդրադարձ է եղել նաև վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությանը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համագործակցաբար հետեւողական աշխատանքներ է իրականացնում զբոսաշրջիկների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ` ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ սահմանային անցակետերի արդիականացման առումով:

Կողմերը փոխգործակցության զարգացման համար հեռանկարային են համարել նաեւ գյուղատնտեսության, անասնաբուծության, ՏՏ ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականների նահանգապետերը ներկայացրել են համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները, առաջարկ է եղել նաեւ քննարկել ԹավրիզԵրեւան օդային հաղորդակցության հաստատման հարցը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37