Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 440.00+1.00 EUR SELL - 444.00+0.50
OIL:  BRENT - 63.92-0.33 WTI - 59.98-0.50
COMEX:  GOLD - 4111.80+1.03 SILVER - 50.43+5.02
COMEX:  PLATINUM - 1605.70+1.06
LME:  ALUMINIUM - 2869.50+0.88 COPPER - 10796.00+1.06
LME:  NICKEL - 15108.00+0.47 TIN - 36024.00+0.50
LME:  LEAD - 2058.50+1.33 ZINC - 3081.00+1.12
FOREX:  USD/JPY - 154.23+0.19 EUR/GBP - 1.1556-0.04
FOREX:  EUR/USD - 1.1556-0.04 GBP/USD - 1.3167+0.11
STOCKS RUS:  RTSI - 994.92-0.04
STOCKS US: DOW JONES - 47368.63+0.81 NASDAQ - 23527.17+2.27
STOCKS US: S&P 500 - 6832.43+1.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 50842.93-0.14 TOPIX - 3321.58+0.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26696.41+0.18 SSEC - 4002.76-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 9787.15+1.08 CAC40 - 8055.51+1.32
STOCKS EUR:  DAX - 23959.99+1.65
11/11/2025  CBA:  USD - 382.52-0.09 GBP - 502.55-0.96
11/11/2025  CBA:  EURO - 442.73+0.36
11/11/2025  CBA:  GOLD - 50303+1171 SILVER - 615.41+16.4
ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ
10/07/2012 11:39
Կիսվել

ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ

Հուլիսի 9-ին Երևանում Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ` վարչության պետերի մակարդակով:

Կողմերը քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, գործադիր մարմինների ու խորհրդարանական շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: 

Հատուկ ընդգծվեց երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման կարևորությունը: 

Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների նախաձեռնություններում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության հնարավորություններին: 

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

11/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.52
-0.09
Եվրո (EUR)
442.73
+0.36
Ռուբլի (RUR)
4.7114
-0.004
Լարի (GEL)
141.52
+0.1
50303
+1171
Արծաթ
615.41
+16.4