ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ հուլիսի 10-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 750 մլն դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 249 112 000 դրամ, հետգնված ծավալը` 750 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 744 161 878 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.6000 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: