
20 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՎԻՄՊԵԼԿՈՄԻ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԸ
Ուղիղ 20 տարի առաջ «Վիմպելկոմ» ըներության (Beeline ապրանքանիշ) ցանցի միջոցով իրականացվել է առաջին հեռախոսազանգը: Զանգն իրականացվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքից` AMPS ստանդարտի բազային կայանից: Սույն բազային կայանից էլ սկսվել է «Վիմպելկոմ»-ի ցանցի տարածումն ամբողջ Ռուսաստանով, իսկ այնուհետ նաև աշխարհի տարբեր երկրներով:
20 տարի անց Beeline-ի ցանցում ընդգրկված էին 33 200 2G և 15 600 3G բազային կայաններ:
Հիշեցնենք, որ «Վիմպելկոմ»-ը հանդիսանում է «ԱրմենՏել» ընկերության սեփականատերը և Beeline ապրանքանիշով հեռահաղորդակցական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում: