Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
17/07/2012 11:51
Կիսվել

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ` ծանոթանալու մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ այս մարզի համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման, այնպես էլԳյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակՊՀի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ), Համաշխարհային բանկի, ԻՖԱԴի գրասենյակի ծրագրերի միջոցով` միտված սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Փոխվարչապետն այցը սկսել է ՍեւանԴիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչեւ Դիլիջան քաղաքի օղակաձեւ խաչմերուկ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների դիտարկմամբ: Հիմնանորոգման համար ՀՀ կառավարության հունիսի 28-ի 819-Ն որոշմամբ նախատեսված է 1 մլրդ 177 մլն դրամ: Աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ փոխվարչապետին զեկուցվել է, որ դրանք նախատեսվում է ավարտել առաջիկա 2 ամսում:Ա. Գեւորգյանը կարեւորել է հիմնանորոգումը որակյալ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու հանգամանքը:

Այնուհետեւ Ա. Գեւորգյանը մարզպետ Ա. Ղուլարյանի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Ա. Կիրակոսյանի ուղեկցությամբ Իջեւան քաղաքում ծանոթացել է Իջեւանի գրադարանի վերանորոգման ընթացքին: Պետբյուջեի միջոցներով գրադարանի վերանորոգման համար հատկացվել էր 53 մլն դրամ: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 30 մլն դրամ: Փոխվարչապետի հետ քննարկվել է ՀՍՆ հիմնադրամի ֆինանսավորմամբ աշխատանքն ավարտին հասցնելու հնարավորությունը:

Ա.Գեւորգյանը եղել է սահմանամերձ Բարեկամավան համայնքում, որտեղ շահագործման է հանձնվել համայնքի խմելու ջրագիծը`բարելավելով երկու թաղամասի ջրամատակարարումը: Աշխատանքներն իրականացվել են հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 20 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ համայնքն ապահովել գազամատակարարմամբ. հրատապ երրորդ ծրագրով գազատարի ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքների համար կհատկացվի 6.2 մլն դրամ: Համայնքում բարձրացվել է վթարային դպրոցի ամրացման եւ համայնքային կենտրոնի շենք ունենալու հարցը: Քննարկվել են դպրոցի սեյսմակայունության բարձրացման, վերանորոգման, ինչպես նաեւ առկա շենքային պայմաններում համայնքապետարանի տեղակայման հնարավորությունները:

Այցի շրջանակում Բերքաբեր համայնքում Ա.Գեւորգյանը ծանոթացել է դպրոցի շենքային պայմաններին, որը նախատեսվում է վերանորոգել ՀՍՆ հիմնադրամի ֆինանսական միջոցներով: Տեղեկացվել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով հատկացված 12 մլն դրամով վերանորոգվել է շենքի միայն տանիքը, սակայն մասնաշենքը չի վերանորոգվել արդեն 30 տարի: Բարձրացվել է նաեւ համայնքային կենտրոնի վերանորոգումն ավարտին հասցնելու հարցը: Փոխվարչապետին զեկուցվել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ հրատապ ծրագրով կենտրոնի վերանորոգման համար հատկացվել էր 18 մլն դրամ, որով նախատեսված աշխատանքներն ավարտված են, սակայն վերանորոգումն ավարտին հասցնելու համար լրացուցիչ 20-25 մլն դրամի անհրաժեշտություն կա:

Սարիգյուղ համայնքում քննարկվել է համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցման հնարավորությունը. այս խնդիրը բարձրացվել էր նաեւ ՀՀ նախագահի ապրիլին կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ: Փոխվարչապետը հանձնարարել է ՀՍՆ հիմնադրամի տնօրենին` ուսումնասիրել մոտակա ջրաղբյուրների օգտագործման հնարավորությունը եւ առաջարկություն ներկայացնել աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Այցի ավարտին Ա.Գեւորգյանին ներկայացվել է նաեւ ԻՖԱԴի գրասենյակի կողմից Կոթիի տարածաշրջանում նախատեսվելիք գազաֆիկացման ծրագիրը: Կգազաֆիկացվեն Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի , Ջուջեւան համայնքները, որտեղ կանցկացվեն նաեւ ներքին գազաբաշխիչ ցանցեր: Ավելի քան 2,5 մլն դոլարի ներդրում պահանջող աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ա. Գեւորգյանը կարեւորել է սահմանամերձ համայնքների գազաֆիկացումը:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88