Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
BEELINE. ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ «SMS-ՓԱԹԵԹ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
17/07/2012 16:10
Կիսվել

BEELINE. ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ «SMS-ՓԱԹԵԹ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «SMS-փաթեթ» ծառայությունից օգտվողների համար նոր պայմանների մեկնարկի մասին: Մինչև 2012թ.-ի սեպտեմբերի 30-ը «ԱրմենՏել»  ընկերության կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներն, օգտվելով այս ծառայությունից, կարող են ուղարկել կարճ հաղորդագրություններ ՀՀ բոլոր բջջային ցանցերի բաժանորդների համարներին՝ արտոնյալ պայմաններով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ «SMS-փաթեթ» ծառայությունը հնարավորություն է տալիս  հաճախորդներին կառավարել ծախսերը` ձեռք բերելով 50, 100 կամ 300 SMS փաթեթներ: Այսպես, միացնելով «SMS-փաթեթ 50» ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100»` 100 SMS 750 դրամով և «SMS-փաթեթ 300»` 300 SMS 1500 դրամով:

«Ամառային այս թեժ օրերին «ԱրմենՏել»  ընկերությունն ուրախ է առաջարկել իր բաժանորդներին «SMS-փաթեթ» ծառայությունն էլ ավելի հարմարավետ պայմաններով: Դա թույլ կտա մեր բաժանորդներին  օպտիմալացնել կապի վրա ծախսվող գումարը` չնվազեցնելով շփումը հարազատների, ընկերների և մտերիմների հետ», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«SMS-փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով  0674N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն չօգտագործված  հաղորդագրությունների և SMS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ զանգահարելով 0697 համարին կամ հավաքելով *106# հրահանգը:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ  www.beeline.am կայքում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25