ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 17/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.32 դրամով և կազմել է 411.48 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.18 դրամով և կազմել 505.83 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 12.69 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 8.48 դրամով և կազմել 643.39 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 459.30 դրամով և կազմել 21031.42 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 5.30 դրամով և կազմել 357.85 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 146.89 դրամով և կազմել 18,785.73 դրամ մեկ գրամի դիմաց: