ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՀԱՐՈՒՍՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ
Ֆրանսիայի կառավարությունը պլանավորում է ժամանակավորապես ներդնել նոր հարկատեսակ, որը նախատեսում է 45%-ով հարկել հարուստ քաղաքացիների եկամուտներ, ընդ որում՝ այն քաղաքացիների համար, որոց եկամուտները կգերազանցեն 1 մլն եվրոն, հարկային տոկոսադրույքը կսահմանվի 75%:
Ֆրանսիայի վարչապետը նշել է, որ քաղաքացիները պարտավոր են աջակցել կառավարությանը՝ երկրի տնտեսության վերականգնման հարցում:
Պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին Ֆրանսիայի ՀՆԱ-ն կաճի ընդամենը 0,3%-ով:
Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել էր երկրի ՀՆԱ-ի 5,5%-ը: Բացարձակ արտահայտությամբ ցուցանիշը կազմել էր 90,8 մլրդ եվրո: