Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
23/07/2012 11:42
Կիսվել

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ամփոփել է առաջին կիսամյակի գործունեության արդյունքները: Նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն՝ շարունակվում է 2012 թվականի քաղաքաշինության ոլորտի գերակա խնդիրներից երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված բնակարանային շինարարության ծրագիրը: Վերջինիս շրջանակներում Գյումրիում կայացել են “Մուշ-2” և “Անի” թաղամասերում կառուցվող 1756 բնակարաններից 2-սենյականոց` 528, 3-սենյականոց` 464 և 4-սենյականոց 16 բնակարանների բաշխման 3 վիճակահանությունները: Դրանց արդյունքներով բնակարան են ստացել 2011 և 2012 թվականներին շահառու ճանաչված 976 ընտանիքներ, 32 բնակարաններ չեն բաշխվել` հիմնականում վիճակահանությանը ընտանիքների չներկայանու պատճառով:

ՀԲ–ի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 12-ի նիստի N 14 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցը», որի համաձայն նախատեսվում է իրականացնել համակարգի փուլային ներդրումը Երևանում և հանրապետության այլ խոշոր քաղաքային համայնքներում՝ 2012–2016թթ. ընթացքում:

Շենքերի և շինությունների անվտանգությանը, սեյսմակայունությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների շրջանակներում շարունակվում են «Շենքերի և շինությունների, շինարարական նյութերի և արտադրանքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումները, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրյան համայնքում էներգետիկ արդյունավետության բարձր ցուցանիշներով կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները:

Աշխատանքներ են տարվել տարածական պլանավորման և ճարտարապետության, բնակարանային–կոմունալ, ինժեներատեխնիկական, վերահսկողության և լիցենզավորման ոլորտներում քաղաքաշինության նախարարության 2012 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Անցած կիսամյակում քաղաքաշինության նախարարությունն աշխատանքներ է իրականացրել նաև ոլորտի իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Արդեն իսկ ընդունվել է ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 736-Ն որոշումը, ինչը թույլ կտա պարզեցնել շինարարական ընթացակարգերը, մասնավորապես` ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության ստացման, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման, ավարտված շինարարության շահագործման փաuտագրման փուլերում, կրճատելով դրանց իրականացման հետ կապված ծախսերը և ժամկետները:

Մեկ այլ որոշմամբ նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն և 2009 թվականի հունիսի 26-ի N 728 որոշումներում` հատուկ կարգավորման օբյեկտներում նպատակաուղղված համալիր կառուցապատման սկզբունքի ներդրման, քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման գործընթացի պարզեցման և իրագործման ժամկետների կրճատման նպատակով:

Կատարման փուլում են գտնվում այն միջոցառումները, որոնք նպատակաուղղված են բնակարանային կոմունալ տնտեսության արդիականացման, էներգախնայողության ու էներգաարդյունավետության ոլորտում այլ երկրների, մասնավորապես Ղազախստանի փորձի ուսումնասիրությանը և Հայաստանում դրա կիրառելիությանը, ինչպես նաև կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգի մշակման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2012 թվականի 4-րդ եռամսյակում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91