Բիզնես

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ՌԱՊԻԴԱ» ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ
23/07/2012 16:43
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ՌԱՊԻԴԱ» ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է ռուսաստանյան խոշորագույն` «Ռապիդա» վճարային համակարգի հետ համագործակցության մասին, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կկարողանան վճարումներ կատարել կանխավճարային և հետվճարային ծառայությունների համար:

Մշտապես լինելով տեխնոլոգիական նորարարությունների ներդրման առաջատար` Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ջանք չի խնայում կյանքի որակի բարելավմանը նպաստող` հասանելի բոլոր տեխնոլոգիաներով գործող ծառայություններն իր բաժանորդներին մատուցելու համար:

Ակնթարթային դրամական փոխանցումների «Ռապիդա» համակարգը ռուսաստանյան շուկայում հաջողությամբ գործում է սկսած 2001թ.-ից: «Ռապիդա» համակարգը բանկային գործունեություն ծավալելու իրավունքով կազմակերպություն է և «Նոմոս բանկ» խմբի մաս է կազմում: Ընկերությունն առաջարկում է վճարումների ընդունման կետերի ընդարձակ ցանց, ներառյալ մի շարք խանութների դրամարկղերի, բջջային ծառայություններ մատուցող ընկերությունների, սպասարկման կենտրոնների, ինքնասպասարկման տերմինալների և բանկոմատների միջոցով: Տարատեսակ ապրանքների և ծառայությունների դիմաց ակնթարթային վճարումներ, բանկային տրանզակցիաներ և դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել Ռուսաստանի տարածքում գործող 90000 կետերում: «Ռապիդա» օնլայն համակարգի միջոցով բջջային հեռախոսով կարելի է նաև դրամական միջոցներ փոխանցել ծառայությունների դիմաց վճարում իրականացնող անձանց:

«Ռապիդա» վճարային համակարգը համագործակցում է «Ռուսաստանի փոստ» ընկերության, ռուսաստանյան և արտասահմանյան խոշորագույն բանկերի, մանրածախ առևտրի ցանցերի, առևտրային և այլ ծառայություններ մատուցող ձեռնարկությունների, այդ թվում` առաջատար բջջային և ֆիքսված հեռախոսային ծառայություններ մատուցող օպերատորների, կոմերցիոն հեռուստաընկերությունների, ինտերնետ-պորվայդերների, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ:

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23