ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Իտալական մի շարք քաղաքներում և շրջաններում տնտեսական ճգնաժամը գնալով խորանում է՝ առաջացնելով բյուջետային լուրջ խնդիրներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Իտալիայի կառավարությունը, երկրի բյուջեի պակասուրդի նվազեցման համար կրճատելով պետական ծախսերը, բավականին ծանր «ֆինանսական» հարված է հասցրել առանձին քաղաքներին ու շրջաններին:
Իտալիայի կառավարությունը նախատեսում է այս տարի տնտեսել շուրջ 4.2 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի կողմից արված պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2012 թվականի արդյունքներով Իտալիայի ՀՆԱ-ն կկրճատվի 2%-ով:
Այժմ Իտալիայում գործազրկության մակարդակը կազմում է 10%: