ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԼՈՆԴՈՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Հուլիսի 27-ին Նախագահը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը նույն օրը կմասնակցի նաև Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը:
Աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին: