Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 433.00+3.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 107.12-4.36 WTI - 94.16-3.22
COMEX:  GOLD - 4600.70-5.91 SILVER - 70.90-6.85
COMEX:  PLATINUM - 2012.80-0.43
LME:  ALUMINIUM - 3252.00-4.34 COPPER - 12146.50-4.92
LME:  NICKEL - 16984.00-1.23 TIN - 43540.00-6.82
LME:  LEAD - 1887.50-2.18 ZINC - 3071.50-4.83
FOREX:  USD/JPY - 158.29-0.88 EUR/GBP - 1.1557+0.71
FOREX:  EUR/USD - 1.1557+0.71 GBP/USD - 1.3405+0.91
STOCKS RUS:  RTSI - 1088.29-0.83
STOCKS US: DOW JONES - 46021.43-0.44 NASDAQ - 22090.69-0.28
STOCKS US: S&P 500 - 6606.49-0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 53372.53-3.38 TOPIX - 3609.40-2.91
STOCKS CHINA:  HANG SENG - 25500.58-2.02 SSEC - 4006.55-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 10063.50-2.35 CAC40 - 7807.87-2.03
STOCKS EUR:  DAX - 22839.56-2.82
19/03/2026  CBA:  USD - 377.5+0.11 GBP - 501.32-2.72
19/03/2026  CBA:  EURO - 433.14-2.41
19/03/2026  CBA:  GOLD - 59106-1765 SILVER - 953.96-19.32
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
02/08/2012 17:59
Կիսվել

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը։ 

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ։ 

«Պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք մեզ հետ աշխատել են և Հայ օգնության միությանը, որը մեր նախարարության հետ միասին հստակեցրել է ծնողազուրկ երեխաների ցուցակները, ում այսօր պետությունն ապահովում է բնակարաններով, և ըստ էության այս որոշումով մենք արմատական փոփոխություն ենք կատարում այդ բնագավառում, որովհետև այս ծրագիրն արդեն սկսում է տալ առաջին արդյունքները։ Մի կողմից` մենք ունենալու ենք պատասխանատու մարմին, ի դեմս նախարարության կողմից ստեղծված նոր ձեռնարկության, որն ամբողջությամբ կոորդինացնելու է այդ աշխատանքները և սոցիալական բնակարանային ֆոնդի շահագործման հետ կապված խնդիրները, մյուս կողմից էլ` արդեն այն բնակարանները, որոնք հանձնվել են նախարարությանը, արդեն հնարավոր կլինի տրամադրել երեխաներին, ովքեր երկար ժամանակ է` սպասում են այդ բնակարաններին։ Մենք այս տարի և մյուս տարի ևս մի քանի շենք ստանալու ենք Մարալիկում, և 2 տարվա ընթացքում այս խնդիրն զգալիորեն կհաղթահարվի», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 80 շրջանավարտների օրենսդրությամբ նախատեսված բնակելի մակերեսով ապահովման հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մեկ այլ որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինությանն է հանձնել համապատասխան գույք, շինություններ և հատկացրել ֆինանսական անհրաժեշտ միջոցներ։

19/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.5
+0.11
Եվրո (EUR)
433.14
-2.41
Ռուբլի (RUR)
4.4106
-0.115
Լարի (GEL)
138.5
-0.3
59106
-1765
Արծաթ
953.96
-19.32