ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1326B124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 720 մլն դրամ, որից մրցակցային` 712 մլն դրամ, ոչ մրցակցային` 8 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 841 579 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0302 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: