Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
30/08/2012 12:02
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 476.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են իննամսյա ծրագրի 75.9% կատարողական: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 7.1% ով կամ 31.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: 

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին պետական բյուջեի միայն հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 404.3 մլրդ դրամ, որի 47.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 192.6 մլրդ դրամ և 5.9%-ով կամ 10.8 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 24.9 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 17.8%-ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 71.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 14%-ով կամ 8.8 մլրդ դրամով:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 50.4 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.5%-ը և 11.7%-ով կամ 5.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 22.4 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.5%-ը և 4.5%-ով (965.2 մլն դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը:

2012 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 13 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով իննամսյա ծրագրի 83.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 12.3% ով կամ 1.4 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 9.5 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.3%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 20.1%-ով (2.4 մլրդ դրամով)` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2012 թվականի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 13.3 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 81.3%-ով (6.0 մլրդ դրամով):

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-հուլիս ամիսների եկամուտները կազմել են շուրջ 72.4 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրանց աճը կազմել է 1.1% կամ 781.9 մլն դրամ:

2012 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են 2.1 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով իննամսյա ծրագրով նախատեսված ցուցանիշի 74.2%-ը:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72