ԱՅՍ ՏԱՐԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ 57 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 57 մլրդ դրամի դրամաշնորհներ, որից 56 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 985.3 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ հաշվետու ամիսներին համայնքների բյուջեներին տրամադրվել են 18.9 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել:
Դրամաշնորհների իննամսյա ծրագիրն, ընդհանուր առմամբ, կատարվել է 74.6% ով:
Նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 5.2% ով: