Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է
31/08/2012 15:16
Կիսվել

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Երևան քաղաքի` ըստ վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Համաձայն ներկայացված տվյալների՝ այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում է գրանցվել Կենտրոն և Նուբարաշեն համայնքներում: Մնացյալ համայնքներում բնակարանների շուկայական միջին գներն աճել են:

Այսպես, Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ–ի գինը կազմել է 414.0  հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ–ի գինը նվազել է շուրջ 8%-ով:

Մայրաքաղաքային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ–ի դիմաց համեմատաբար բարձր գներ են սահմանվել նաև Արաբկիրում և Քանաքեռ–Զեյթունում: Այս վարչական շրջաններում բնակարանների 1 քմ–ի միջին գինը կազմել է համապատասխանաբար 342.0  հազար և 269.1 հազար դրամ: Տարեկան կտրվածքով այս երկու վարչական շրջաններում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների աճ` 1-3%-ի սահմաններում:

Նշենք նաև, որ Նոր–Նորքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ–ի դիմաց միջին գինը կազմել է 230.2 հազար դրամ, Ավանում` 241.0 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 238.1 հազար դրամ, Շենգավիթում` 237.7 հազար դրամ, Դավթաշենում` 262.0 հազար դրամ, Աջափնյակում` 229.1 հազար դրամ, Մալաթիա–Սեբաստիայում` 227.5 հազար դրամ, Նուբարաշենում` 140.2 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ, Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը հունիս ամսվա դրությամբ կազմել է 257.4 հազար դրամ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41