Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԱԿՑԻԱ
31/08/2012 15:57
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԱԿՑԻԱ

“ԱրմենՏել” ընկերությունը  (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են “Պահպանենք շրջակա միջավայրը” ակցիայի իրականացման մասին: Հյուսիսային պողոտայում` Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտ, անցորդները ստանում էին կտորե տոպրակներ, որոնց օգտագործումը  հնարավորություն  է տալիս նվազեցնել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Կտորե տոպրակները կարվել են «ԱրմենՏել» ընկերության և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության շրջանակում:

“ԱրմենՏել” ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մեծ ուշադրություն է դարձում շրջակա միջավայրի պահմանմանը: Իրականացնելով այս ակցիան` մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք մարդկանց, որ բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունքը սկսվում է էկոլոգիապես մաքուր և բազմակի կիրառման ապրանքների օգտագործումից” – նշել է “ԱրմենՏել” ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

“Հայաստանի մանուկներ հիմնադրամի համար այս ծրագիրը կարևոր է երկու տեսանկյունից. նախ և առաջ այն հնարավորություն է տվել ժամանակավոր աշխատանքով ապահովել Քարակերտ համայնքի վեց կանանց: Բացի այդ, Հիմնադրամը հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից նախաձեռնած հակապլաստիկային շարժման անդամ և իր բոլոր ծրագրերում և աշխատանքներում կարևորում է բնապահպանական իրազեկվածությունը”, – նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր  տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ 2012 թ-ի սկզբին  “ԱրմենՏել” ընկերության  և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև ստորագրվեց երկարատև համագործակցության հուշագիր, որի շրջանակում “ԱրմենՏել” ընկերությունը հովանավորում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական և սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը: Մասնավորապես,  “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղում իրականացվեցին ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Ավելի քան 100 ուսուցիչ ձեռք բերեցին  հիմնական համակարգչային գիտելիքներ, ծանոթացան ինտերնետում աշխատելու և տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին: Բնապահպանական ծրագրի շրջանակում արտադրվեցին և տարածվեցին կտորե պայուսակներ ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը: Ավելին, լուծվեցին ոչ միայն էկոլոգիական այլ նաև սոցիալական հարցեր,  քանի որ կտորի տոպրակների արտադրությունն ենթադրում էր նոր աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքներում:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88