Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԱԶԲ-Ի ՏՆՕՐԵՆԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱՀՈՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ
31/08/2012 17:00
Կիսվել

ԱԶԲ-Ի ՏՆՕՐԵՆԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱՀՈՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք կարևորում ենք Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և հետագա զարգացումը: Այն ծրագրերը, որոնք համատեղ իրականացնում ենք Հայաստանում, մեր երկրի համար ունեն կենսական նշանակություն: Համոզված եմ, որ ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա համագործակցության ռազմավարությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մաուրին Սիտորուսին բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և գոհունակություն հայտնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերից, այդ թվում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքից:

Վարչապետը տեղեկացրել է, որ ավտոճանապարհի կառուցման շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից:

«Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել գերազանց տնտեսական կատարողականի և տպավորիչ տնտեսական աճ արձանագրելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր համատեղ ծրագրերը կնպաստեն Հայաստանի հետագա տնտեսական կայուն զարգացմանը»,- իր հերթին նշել է ԱԶԲ գործադիր տնօրենը:

Տիգրան Սարգսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի դրամաշնորհների ուղղումը դեպի մասնավոր հատվածի կայացմանը, որը հնարավորություն կտա բարելավել մեր երկրի բիզնես միջավայրը: 
Խոսելով ԱԶԲ տարեկան համաժողովը 2015 կամ 2016 թվականներին Բաքվում անցկացնելու առաջարկի մասին՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դեմ չէ դրան, սակայն մեր երկիրը կմասնակցի համաժողովին, եթե ապահովվի մեր պատվիրակության անվտանգությունը և Ադրբեջանն այդ հարթակը չօգտագործի քաղաքական հայտարարություններ անելու նպատակով:

Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԶԲ-ին իր գործուն մասնակցությունը ցուցաբերել Հայաստանում Եվրոպական միության և Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպվելիք դոնորների կոնֆերանսին:

Տիգրան Սարգսյանը և ԱԶԲ գործադիր տնօրենը քննարկել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման, կին ձեռներեցների կողմից առաջարկվող բիզնես ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների բարելավմանը և այլ համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29