Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՔԻ-ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
10/09/2012 11:32
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՔԻ-ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Հայաստանում մեկնարկել է առաջին միջազգային Վիքի-կոնֆերանսը, որն անց է կացվում Համաշխարհային Վիքիմեդիա հիմնադրամի և Հայկական Վիքի հանրության կողմից` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ:

Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված են տարբեր զեկույցներ կրթության ոլորտի զարգացման, Վիքիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման և ավելացման, տեղական մակարդակում «Վիքի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Կքննարկվեն, մասնավորապես, հայերենի Վիքիպեդիայի բովանդակության և լեզվի զարգացման, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ազատ հանրագիտարանի օգտագործման հետ կապված հարցեր:

Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբաևձուների Խորհրդի անդամ Տին Չենի խոսքով, Վիքիպեդիայի հայկական հատվածն ակտիվ զարգանում է: «Միայն 2011թ-ի ընթացքում հայալեզու հոդվածների թիվը կրկնապատկվել է», – ընդգծել է նա:

«Առաջին անգամ Վիքի-կոնֆերանսը անց է կացվում Հայաստանում և դա հիանալի հնարավորություն է տեղական մասնագետների և հեղինակների համար ծանոթանալու Վիքիմեդիա հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաև յուրացնել հիմնադրամի հարուստ միջազգային փորձը: Կազմակերպելով կոնֆերանսը, մենք ունենք հետևյալ նպատակը. լրացնել հայկական Վիքի հանրության ակտիվիստների թիվը, օգնել ազատ բովանդակության տարածմանը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը», – նշել է Հայաստանում Վիքիմեդիա ծրագրերի համակարգող Սուսաննա Մկրտչյանը:

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել միջազգային Վիքիմեդիա հիմնադրամի  ներկայացուցիչներ, ինչպես նաև Վիքիմեդիայի ներկայացուցիչներ` Հունգարիայից, Վրաստանից և Ռուսաստանից: Մասնակիցների և հյուրերին թվում են գիտնականներ, հայաստանյան և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագռգիր այլ անձիք:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88