ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ` 4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 4 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 405 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 125 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 280 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 260 499 858 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4619 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4994 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: