Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«ՄԱՆԳՈ»-Ն ԻՐ ԶԵՂՉԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
14/09/2012 15:38
Կիսվել

«ՄԱՆԳՈ»-Ն ԻՐ ԶԵՂՉԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) տեղեկացնում են, որ հանձնաժողովը թեժ գծի (010 54-40-04) միջոցով բազմիցս դժգոհություններ է ստանում սպառողներից՝ հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես, վերջինների վարած զեղչային քաղաքականության վերաբերյալ: Ըստ քաղաքացիների, հայտարարված զեղչերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը:

 Սահմանափակ ռեսուրսների պատճառով նախկինում ՏՄՊՊՀ-ն այս ոլորտում ուսումնասիրություններ չի իրականացրել: Սակայն, նկատի ունենալով խնդրի կարևորությունը սպառողների համար, մոտ 2 ամիս առաջ ուսումնասիրություն է սկսվել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի և խոշոր խանութներում:

ՏՄՊՊՀ դիտարկումներով խախտում է արձանագրվել  «Մանգո» անվանումով խանութների ցանցում: Վերոնշյալ խանութի ցուցափեղկին նշված է եղել 50% զեղչ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման և հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50% զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին, որը, ցուցափեղկի վրա կարդալով հայտարարությունը, այցելում է խանութ և պարզում, որ այն չի համապատասխանում իրականությանը:

ՏՄՊՊՀ-ը անընդունելի է համարում տնտեսվարողի նման վարքագիծը, քանի որ համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում:

ՏՄՊՊՀի որոշմամբ, «Մանգո»-ի նկատմամբ կկիրառվի խիստ պատժաչափ, որպեսզի այն կանխարգելիչ նշանակություն ունենա այլ տնտեսվարողների համար:  

Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների, անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ մասին տեղեկատվությունը:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները այս ոլորտում շարունակվում են և նոր բացահայտումների դեպքում դրանք ևս կներկայացնի հանրությանը:

Ա. Շաբոյանը մանրածախ առևտրի կետերին զգուշացրել է, որ վերանայեն իրենց վարքագիծը և աշխատեն արդար մրցակցային կանոններով, հակառակ դեպքում կենթարկվեն խիստ պատժամիրջոցների:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37