Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 70.78-3.39 WTI - 67.75-2.96
COMEX:  GOLD - 4068.30+2.25 SILVER - 59.73+3.13
COMEX:  PLATINUM - 1623.80+4.69
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.5-0.19 EUR/GBP - 1.1377-0.22
FOREX:  EUR/USD - 1.1377-0.22 GBP/USD - 1.3279+0.34
STOCKS RUS:  RTSI - 943.69-0.15
STOCKS US: DOW JONES - 52305.24-0.03 NASDAQ - 26040.03-0.66
STOCKS US: S&P 500 - 7483.23-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10478.34-0.18 CAC40 - 8337.29-0.79
STOCKS EUR:  DAX - 25040.28+0.18
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 22.7%-ով
06/11/2023 17:55
Կիսվել

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 22.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 13,099.1 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.7%-ով։

Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։ 2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23