Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
24/09/2012 11:14
Կիսվել

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության  Հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ և Սպիտակի տարածաշրջանի մի շարք համայնքներում ծանոթացել առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նշենք, որ վերը նշված ծրագրի երեք փուլով Լոռու մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում ուղղվել են դպրոցների, համայնքային կենտրոնների, բազմաբնակարան շենքերի տանիքների, խմելու ջրագծերի, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը: Մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են, ընթացքում են երրորդ փուլի աշխատանքները, որով կիրականացվի 68 ծրագիր մարզի շուրջ 50 համայնքում:

Ծրագրի երրորդ փուլով նաեւ նոր համայնքային կենտրոններ են կառուցվում Սարամեջ եւ Մեծ Պարնի գյուղերում, այդ նպատակի համար հատկացվել է համապատասխանաբար 40 եւ 35 մլն դրամ: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ արդեն դրանց 50 տոկոսն իրականացվել է, շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ երկու ամսից: Նորակառույց կենտրոններ կտեղափոխվեն նաեւ համայնքապետարանի աշխատակազմերը, որոնք մինչ այդ տնակային պայմաններում էին գործում:

Փոխվարչապետի այցի հաջորդ կանգառը Հարթագյուղն էր. Ա. Գեւորգյանը ծանոթացել է համայնքը Վանաձոր- Գյումրի մայրուղուն կապող 3,5 կմ ճանապարհահատվածի, ինչպես նաեւ Հարթագյուղ-Խնկոյան 2,5կմ միջհամայնքային ճանապարհի վերականգնման աշխատանքներին, որոնք արդեն մեկնարկել են: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 390 մլն դրամ:

Հարթագյուղում Ա. Գեւորգյանը եղել է նաեւ համայնքային մշակույթի տան շինհրապարակում: Զեկուցվել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ավարտված են, որոնց համար հատկացվել էր 25 մլն դրամ: Շենքի կառուցումը կշարունակվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, համաֆինանսավորման միջոցով ծրագրին մասնակցություն կունենա նաեւ համայնքը:

Փոխվարչապետը մարզպետի հետ քննարկել է ծրագրերի կատարմանը վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր: Նա եւս մեկ անգամ հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին եւ ծրագրով նախատեսված աշխատանքների` ողջ ծավալով իրականացմանը:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88