ԿԱՅԱՑԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1324C124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել ՝ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 760 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 760 մլն դրամ, ոչ մրցակցային` 400 հազար դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 299 201 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6517 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9215 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն: