
ՉԻՆԱՍՏԱՆՆ «ԻՐԵՆՈՎ Է ԱՐԵԼ» ՈՍԿՈՒ ԽՈՇՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿԸ
Չինաստանը և Վենեսուելան համաձայնագիր են ստորագրել՝ աշխարհի խոշորագույն ոսկու հանքավայրերից մեկի համատեղ շահագործման վերաբերյալ: Հանքավայրը գտնվում է Վենեսուելայի հարավային հատվածում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ համաձայնագիրը ստորագրվել է Վենեսուելայի կառավարության և չինական China International Trust and Investment Corp. ընկերության միջև:
Անկախ գնահատականներով՝ հանքավայրում ոսկու պաշարները կազմում են շուրջ 17 մլն ունցիա:
Հատկանշական է, որ ձեռքբերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանը Վենեսուելայում կիրականացնի նաև նավթի և պղնձի արդյունահանման ծրագրեր: