Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԱՎՍՏՐԻԱ ԵՎ ԻՏԱԼԻԱ
25/09/2012 12:21
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԱՎՍՏՐԻԱ ԵՎ ԻՏԱԼԻԱ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի, այնուհետև Իտալիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 25-26-ը նախարարը կմասնակցի Վիեննայում կայանալիք Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն առևտրի, ներդրումների, ֆինանսների, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները: Այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախարարը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Բալասի, Ավստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ:

Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմեկնի Հռոմ` մասնակցելու հայ-իտալական գործարար համաժողովին:

Սեպտեմբերի 27-ին Տիգրան Դավթյանը կհանդիպի Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կորադո Պասերայի, Իտալիայի տուրիզմի ու սպորտի նախարար Պիերո Գնուդիի և Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սանտո Սանտորոյի հետ:

Սեպտեմբերի 28-ին Հռոմում կկայանա գործարար համաժողով, մոտ 200 իտալացի գործարարների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի Հայաստանի ներդրումային հնարավորությունները և գործարար միջավայրը: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայկական զարգացման գործակալության, Իտալիայի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ ջանքերով:

13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43