ԿԱՅԱՑԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39256134 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 765 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 765 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 399 003 489 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5198 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.9000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: