
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՍԱՀՄԱՆՎԻ 35 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթին, որով առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել 35 հազար դրամ։
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կառավարության պարզաբանմամբ` նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրի դրույթները, որոնց համաձայն նախատեսվում է հինգ տարում առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը և ապահովել նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակ։
Նշենք, որ այսօր ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 32 500 դրամ: