Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
01/10/2012 10:10
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը`մասնագիտությունների ցանկ, աշխատանքային խմբի ստեղծում`կրթական երրորդ աստիճանի հետ կապված խնդիրների ուսումնասիրության նպատակով, բուհերում գնումների գործընթացի կազմակերպման հետ կապված  և մի շարք այլ հարցեր:

Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` Արմեն Աշոտյանը բուհերի ռեկտորներին հանձնարարել է մասնագիտությունների խոշորացման սկզբունքից ելնելով` մեկ շաբաթվա ընթացքում վերանայել և ներկայացնել համապատասխան առաջարկություններ, իսկ մինչև հոկտեմբերի 20-ը` ըստ մասնագիտությունների խմբերի և կրթական աստիճանների` նաև կրթության որակավորումների բնութագրեր: Անդրադառնալով բուհերում գնումների գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերին` Արմեն Աշոտյանը հանձնարարել է խստագույնս պահպանել գնումների կազմակերպման հետ կապված ՀՀ օրենսդրությամբ սահմանված ողջ ընթացակարգը` նշելով, որ հայտնաբերված ցանկացած բացթողում ստվեր կգցի ոչ միայն տվյալ բուհի, այլ ողջ կրթական համակարգի վրա:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ռեկտորներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի երկրորդ կիսամյակից  նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների միջոցով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բոլոր բուհերում խստացնելու է իր վերահսկողական գործառույթը: Ըստ նախարարի` ուսումնասիրությունները վերաբերելու են բուհում կրթական գործընթացի կազմակերպման օրինաչափությանը, օրինականությանը և համապատասխանությանը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ կառավարության որոշումների և ԿԳ նախարարի հրամանների իրականացմանը: Այդ առնչությամբ Արմեն Աշոտյանը ներկաներին հիշեցրել է, որ նախարարությունը բուհերին տրամադրել է ուսումնասիրությունների համապատասխան թերթիկը և ժամանակացույցը, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենային ծանոթանալ նախատեսվող ուսումնասիրությունների ողջ համակազմին:

Հանդիպման օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Եվրամիության կողմից առաջարկվող Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված ծրագրի կրթական բաղադրիչին, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս-Մունդուս ծրագրերի մասնակցության ընդլայնման, ԵՄ-ERASMUS for ALL, Եվրոպական մի շարք երկրներում շարժունության, երկկողմանի հարաբերությունների միջոցով միջբուհական համագործակցության, կրթական քաղաքականության մշակման և ներդրման համատեքստում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հակաակոռուպցիոն ծրագրերի բուհական հաշվետվություններին և  երիտասարդական խորհրդարանին վերաբերող այլ խնդիրներ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37