ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 08/10/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.97 դրամով և կազմել է 406.59 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.14.դրամով և կազմել 527.10 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 13.06 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 6.86 դրամով և կազմել 652.98 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 157.19 դրամով և կազմել 23,320.75 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 2.52 դրամով և կազմել 455.57 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 90.77 դրամով և կազմել 22,366.48 դրամ մեկ գրամի դիմաց: