
ԱՄՀ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները գտնում են, որ չնայած այն փաստին, որ վերջին մեկ տարում եվրոպական բանկերը մի շարք բարեփոխումներ են իրականացրել ծախսերի կրճատման և «վատ» ակտիվների վաճառքի ուղղությամբ, այնուամենայնիվ, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերը դեռևս իրենց վերջնակետին չեն հասել:
ԱՄՀ-ի հաշվարկներով՝ եվրոպական բանկերն առաջիկայում ստիպված կլինեն վաճառել ևս 4,5 տրիլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ակտիվներ, եթե եվրոպական կառույցներին չհաջողվի իրենց վերահսկողության տակ վերցնել տարածաշրջանի պարտքային ճգնաժամը: