ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 750 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 225 428 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 717 491 973 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 14.3800 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: