ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանում կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը
Նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը` 60,090,000 եվրո արժողությամբ:
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ Մասաթուգու Ասակավայի՝ Հայաստան այցի շրջանակներում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան և այլոք։
Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երեւան քաղաքի 3 վարչական շրջանները եւ էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ինչպես նաեւ ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ: