ԱՄՀ. ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ
Իսպանիային, Հունաստանին և ճգնաժամային տնտեսություն ունեցող եվրոպական մյուս խնդրահարույց երկրներին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ բյուջեի պակասուրդի կրճատման և ֆինանսական այլ խնդիրների լուծման համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը: Ըստ նրա` առավել երկար ժամկետներում եվրոպական երկրներին կհաջողվի աստիճանաբար և առանց լուրջ ցնցումների իրականացնել բարեփոխումային ծրագրերն ու վերակազմավորել իրենց տնտեսութունները:
Քրիստին Լագարդը կարծում է, որ, օրինակ, Հունաստանին անհրաժշետ է լրացուցիչ 2 տարի՝ բյուջեի պակասուրդը սահմանված ցուցանիշին՝ ՀՆԱ-ի 4.5%-ին մոտեցնելու համար: