Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ «ՄԵՆՔ ԵՆՔ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
12/10/2012 14:47
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ «ՄԵՆՔ ԵՆՔ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ հոկտեմբերի 11-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ «Մենք ենք» թատերական խմբի պրեմիերան: Թատերախմբի սաները հանդիսատեսին ներկայացրեցին «Ես ուզում եմ հավատալ» բեմականացումը:

«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները և հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են  մանկական թատերական ներկայացումում, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների և մանկական հոգեբանների օգնությամբ:

Բեմադրությանը մասնակցել են 5-16 տարեկան պատանի 20 դերասան:  «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը հիմնված է ամենաճանաչված մանկական հեքիաթների հերոսների արկածների վրա, որոնցից ամենահայտնին է «Մայա մեղվիկն ու նրա արկածները»: Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երևանի, Վանաձորի և Գյումրիի ներառական և հանրակրթական դպրոցներում: Ծրագրի ավարտին թատերական ներկայացումը կդիտեն հազարավոր ծնողներ և երեխաներ Հայաստանի տարածքում:

«ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին և երիտասարդներին ուղղված ծրագրերը, այդ իսկ պատճառով մենք պատրաստակամ եղանք աջակցելու այս նախաձեռնության իրականացմանը: Ուրախ ենք, որ նպաստելով ներառական թատերական խմբի ստեղծմանը, մենք օգնում ենք հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ներկայացումների միջոցով ինտեգրվել հասարակությանը: Արվեստը խթանում է թե´ մտավոր, թե´ խոսքային և թե´ ֆիզիկական ընդունակությունների և կարողությունների զարգացումը», – նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Այսօր մենք ուզում ենք հավատալ, որ այո, այս յուրօրինակ նախաձեռնության շնորհիվ կարող ենք հասնել արդյուքների, որ  հատուկ կարիքով երեխաների ներգրավումը  թատերական արվեստի մեջ լավագույնս նպաստում է նրանց առողջական վիճակի և հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Սա նաև հնարավորություն է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52