Տնտեսական

USD BUY - 368.50-0.50 USD SELL - 371.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 109.20-1.90 WTI - 102.50-2.77
COMEX:  GOLD - 4629.90+0.33 SILVER - 75.95+2.06
COMEX:  PLATINUM - 2000.70+0.42
LME:  ALUMINIUM - 3522.00+1.38 COPPER - 12996.50+0.07
LME:  NICKEL - 19365.00-0.53 TIN - 49423.00+0.42
LME:  LEAD - 1949.00-0.33 ZINC - 3344.50-0.49
FOREX:  USD/JPY - 157.02-0.03 EUR/GBP - 1.1717-0.14
FOREX:  EUR/USD - 1.1717-0.14 GBP/USD - 1.3572-0.24
STOCKS RUS:  RTSI - 1119.49+0.00
STOCKS US: DOW JONES - 49499.27-0.31 NASDAQ - 25114.44+0.89
STOCKS US: S&P 500 - 7230.12+0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93-0.14 CAC40 - 8114.84+0.00
STOCKS EUR:  DAX - 24292.38+0.00
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
ԼՐՋԱԳՈՒՅՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ` ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
23/10/2012 18:23
Կիսվել

ԼՐՋԱԳՈՒՅՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ` ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ: Այսպես,ստուգված բոլոր ընկերություններում առկա չեն եղել ոռոգման ջրի մատակարարումների չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտեր, ներքին կանոնակարգեր և ջրաչափական սարքեր, այսինքն` մատակարարված ջրի չափաքանակի հաշվարկման մեխանիզմը բացակայել է:

Բացի այդ, վերը նշված բոլոր ընկերությունները դեբիտորական պարտքերի դուրսգրումներն իրականացրել են կամայական սկզբունքով` առանց հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման և իրավական հիմքերի: Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել նաև մատակարարված ջրի դիմաց հասանելիք վարձավճարների և անդամավճարների գանձման ուղղությամբ: Օրինակ, «Մասիս», «Մուսալեռ» և «Նաիրի» ընկերություններն իրենց 2010 և 2011 թվականների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կատարված ծախսերի ծավալը ներկայացրել են մի քանի միլիոն դրամով ավելի, իսկ եկամուտները՝ մի քանի միլիոնով պակաս: «Մասիս», «Մուսալեռ», «Աշտարակ» և «Նաիրի» ՋՕԸ-ների կողմից 2010թ. համեմատ 2011-ին և 2012-ի անցած ժամանակահատվածում ջրօգտագործողներին հատկացված ջրի և հաշվարկված անդամավճարների հավաքագրման մակարդակը նվազեցնելը հանգեցրել է նախորդ տարիների համեմատությամբ դեբիտորական պարտքերի աճի: Միաժամանակ, ընկերություններն իրենց դեբիտորական պարտքը և ստացած հասույթը տեղեկատվական համակարգչային բազայում հաշվառված պարտքի և հասույթի գումարներից պակաս են ներկայացրել՝ կրկին մի քանի միլիոն դրամով:

Օրինակ, «Մասիս» ՋՕԸ-ի կողմից 2010թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքի գումարը տեղեկատվական համակարգչային բազայում հաշվառված պարտքի գումարից պակաս է ցույց տրվել 3 մլն 288 հազով դրամով, իսկ հաշվեգրված հասույթի գումարը տեղեկատվական բազայում ներկայացված հասույթի գումարից պակաս է ներկայացվել 2 մլն 638 հազար դրամով: Ընկերությունում հաշվապահորեն դուրս է գրվել 18 մլն 353 հազ. դրամի դեբիտորական պարտք, որը տեղեկատվական համակարգչային բազայում չի արտացոլվել: 2011թ. տարեկան արդյունքներով տեղեկատվական համակարգչային բազայում առկա դեբիտորական պարտքերի գումարներից անհիմն կարգով կատարվել է 24 մլն 258 հազ. դրամի նվազեցումներ: Նշվածը կատարվել է այն դեպքում, երբ 2011թ. արդյունքներով հաշվապահական հաշվառմամբ դուրսգրումներ առկա չեն եղել:

«Մուսալեռ» ընկերությունում պակաս պարտավորություն է ձևակերպվել 9 մլն 579 հազար դրամ, «Աշտարակ»-ում՝ 2012 թվականի առաջին կիսամյակում 17 մլն 360 հազար դրամ:

«Նաիրի» ՋՕԸ-ի կողմից 2010թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքի գումարները տեղեկատվական բազայում հաշվառված պարտքի գումարից պակաս է ցույց տրվել 1 մլն 864 հազար դրամով: Այդ ընկերությունում դեբիտորական պարտքի մնացորդը 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 600 հազ. դրամ, իսկ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ` 20 մլն 535.1 հազ. դրամ: Արդյունքում 2012թ. հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքերի մնացորդը տեղեկատվական բազայում արտացոլվածի համեմատությամբ ավելի է ներկայացվել 5 մլն 541 հազար դրամով:

ՀՀ վարչապետին զեկուցվել է նաև, որ ստուգված բոլոր ՋՕԸ-երի կողմից վարվող ջրբաշխիչ մատյաններում և տեղեկատվական բազաներում արտացոլված ջրտուքի տվյալների միջև առկա են եղել անհամապատասխանություններ:

Մասնավորապես, 2011թ.-ին «Մուսալեռ» և «Նաիրի» ՋՕԸ-երում, առանց համապատասխան հանձնման-ընդունման ակտերի առկայության, համապատասխանաբար, 19 մլն 509 հազար և 222 մլն 283 հազար դրամ, մուտքագրվել են` որպես հիմնական միջոցներ և ձևակերպվել որպես ակտիվներին վերաբերող շնորհ: Նշված ձևակերպումները կատարելիս գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր չեն կնքվել և նոտարական վավերացում չեն ստացել, ինչպես նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները չեն ստացել համապատասխան պետական գրանցում:

Միաժամանակ, «Նաիրի» ՋՕԸ-ի կողմից շահագործված 28 մլն 294 հազար դրամի հիմնական միջոցներն ընկերությունում համապատասխան հաշվապահական ձևակերպում ևս չեն ստացել:

Վերը նշված ընկերություններում արձանագրվել են նաև ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերի բացակայություն, ինչպես նաև ձեռք բերված վառելիքի ծախսերն իրականում եղածից ավելին ներկայացնելու փաստեր:

Ստուգված բոլոր ընկերությունները պետական դրամաշնորհի հաշվին նախագծային և շինարարական աշխատանքները կազմակերպելիս չեն առաջնորդվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներով:

«Մասիս», «Մուսալեռ» և «Աշտարակ» ՋՕԸ-ների կողմից նախատեսված շինարարական աշխատանքների համար չեն կազմվել համապատասխան նախագծային փաստաթղթեր և աշխատանքի գինը որոշող նախահաշիվներ:

«Մասիս» ՋՕԸ-ում պետական դրամաշնորհի հաշվին կատարված շինարարական աշխատանքների ստուգմամբ պարզվել է, որ չկատարված շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 824 հազար դրամ: Նշված գումարներից ենթակա է վերականգնման 11 մլն 81 հազար դրամը: «Մուսալեռ» ՋՕԸ-ում պետական դրամաշնորհի հաշվին կատարված շինարարական աշխատանքների գծով թույլ տրված հավելագրման ծավալը կազմում է 600 հազար դրամ:

Այս ամենի արդյունքում ՀՀ վարչապետը հանձնարարել է համապատասխան մարմիններին բացահայտված դեպքերի արդյունքում բոլոր մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97